Ֆրանսիայում Վատիկանին պատկանող ավտոմեքենայի մեջ մարիխուանա եւ կոկային է հայտնաբերվել, հաղորդում է RTL ռադիակայանը:

Ռադիոկայանի տվյալներով՝ մաքսավորների կողմից Շամբերի քաղաքի շրջանում մեքենայի զննության ժամանակ տրանսպորտային միջոցի մեջ 4 կգ կոկային եւ 200 գրամ մարիխուանա է հայտնաբերվել: Մեքենայի մեջ գտնվել են Իտալիսյի երկու քաղաքացիներ (30 եւ 40-ամյա), որոնց եւ անհապաղ ձերբակալել են ոստիկանները:

Ռադիոկայանի տվյալներով՝ իտալացիները դիվանագիտական անձնագրեր չեն ունեցել եւ ոչինչ չի փաստում այն հանգամանքը, որ վերջիններս որեւէ առնչություն ունեն Վատիկանի վարչակազմի հետ:

Ոչ պատոնական տվյալներով՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան պատկանում է Վատիկանի պատվավոր գրադարանավար  91-ամյա Խորխե Մարիա Մեխիային, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: