«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման  աշխատանքներ կատարելու նպատակով  սեպտեմբերի  17-ին ժամը 10:00-ից մինչեւ սեպտեմբերի 18-ը ժամը  22:00-ն դադարեցվելու է  Կենտրոն  վարչական շրջանի Մյասնիկյան, Հերացի, Նալբանդյան, Չարենց, Նար-Դոս, Ալեկ Մանուկյան, Երվանդ Քոչար, Վարդանանց, Վրացյան, Տիգրան Մեծ, Բյուզանդ, Հանրապետության, Ֆիրդուս, Տպագրիչների, Ագաթանգեղոս, Մ.Մկրտչյան, Խանջյան, Թումանյան, Այգեստանի 9, 10, 11, 11/1 փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: