Նիդեռլանդների հարավում 150 մեքենաների բախման հետեւանքով զոհվել է  առնվազն երկու մարդ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Շատ վարորդներ եւ ուղեւորներ արգելափակված են մնացել իրենց մեքենաներում: Տուժածների հստակ թիվը հայտնի չէ:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 50 մեքենա:

Ենթադրվում է, որ զանգվածային վթարի պատճառը թանձր մառախուղն է եղել: