Թուրքական պլաստմասե ապրանքները Հայաստան հարկերից խուսափելով են ներկրում, սեպտեմբերի 16-ին լրագրողներին հայտնել է իրանահայ գործարար եւ բարերար Լեւոն Ահարոնյանը:

Ըստ նրա՝ ինքը կապիտալ ունի Իրանում պլաստիկ ապրանքների արտադրությունում, սակայն իր անունից չի հանդես գալիս, այլ նաեւ՝ իր գործընկերների:

«90-ականներին Տանսու Չիլերը (Թուրքիայի այն ժամանակվա վարչապետը) Վրաստան էր ժամանել եւ պայմանավորվել, որպեսզի Ջավախքով Հայաստան ազատ թուրքական պլաստիկ ներկրվի: Առանց մի դրամ հարկի: Հենց այդ պատճառով էլ այն ավելի ձեռնտու է բերել, քան ՝ իրանականը», - պարզաբանել է Ահարոնյանը: Ըստ նրա՝ Իրանի պլաստմասե ապրանքներն ավելի որակով են:  «Իրանական խողովակները կրկնակի հաստ են եւ ամուր», - հավելել է ձեռնարկատերը:

Նշենք, որ թուրքական պլաստմասը հայկական շուկայում դեռ գերակշռում է: 2013 թ. Թուրքիայից Հայաստան ներմուծվել է 477 տ պլաստմասե խողովակ եւ 313 տ՝ Իրանից:  2012 թ. համեմատ Թուրքիայից ներմուծումը կրճատվել է 73 տոննայով, Իրանից՝ աճել 164  տ: