Հայաստանում գործող խորհրդարանական ընտրությունների համակարգի պայմաններում՝ քաղաքական երկու կուսակցությունները ստացել են 75% համամասնական եւ 97% մեծամասնական մանդատ. դա արվել է վարչական եւ ֆինանսական ռեսուրսներ օգտագործելու  արդյունքում, սեպտեմբերին 16-ին  սահմանադրական բարեփոխումների թեմայով «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած քննարկմանը հայտարարել է  ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այդպիսով,  ՀՅԴ-ական պատգամավորը փորձել է բացատրել, թե ինչու է ԲՀԿ-ն դեմ  հանդես գալիս սահմանադրական փոփոխություններին: 

Նշենք, որ խորհրդարանական քառյակի քաղաքական ուժերը տարբեր մոտեցում ունեն սահմանադրական բարեփոխումների հարցում. ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» հաճախ են հանդես գալիս փոփոխությունների կողմ, իսկ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն կտրականապես դեմ են: