Դանիայի մայրաքաղաքում դատարանի շենքի մոտ տղամարդը կրակ է բացել, հաղորդում է տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

Հաղորդվում է, որ չարագործը կրակել է 6 անգամ: Հրաձգության հետեւանքով մեկ մարդ տեղում մահացել է, երկրորդը ծանր վիրավորվել է եւ հոսպիտալացվել:

Ոստիկանության խոսքով՝ կրակողը ձերբակալվել է:

Տղամարդու՝ արյունալի բախում սկսելու դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ: