Ռիո դե Ժանեյրոյի արքեպիսկոպոսը զինված գողության զոհ է դարձել: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հանցագործները գողացել են նրա խաչն ու մատանին:

Երկուշաբթի երեկոյան մի ավտոմեքենա փակել է կարդինալ Օրանի Ժոաո Թեմփեստի մեքենայի ճանապարհը: Դրանում երեք զինված մարդ է եղել:

Կարդինալի խորհրդականը հաղորդել է, որ գողերից մեկը ճանաչել է հոգեւորականին եւ ներողություն խնդրել:

Սակայն հանցագործներին այդ չի կանգնեցրել, եւ նրանք ավարտին են հասցրել իրենց ծրագիրը՝ չտանելով միայն կարդինալի ավտոմեքենան: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: