Յելուսթոն ազգային այգու ղեկավարությունը մտադիր է սպանել այդ տարածքներում ապրող բիզոնների 1/5-րդին՝ մոտ 900 կենդանի, հաղորդում է Reuters՝վկայակոչելով արգելոցի պաշտոնական ներկայացուցիչներին:
Ներկայումս բիզոնների նախիրը հաշվվում է մոտ 7,9 հազար գլուխ: Նրանց մեռցնումը ծրագրվում է իրականացնել այս տարվա ձմռանը:
Որոշումն ընդուվել է վարակի տարածումը կանխելու նպատակով, որոնց կրողները մի շարք կենդանիներն են: Փորձագետները մտավախությու ունեն, որ բրուցելոզով (կենդանուց մարդուն փոխանցվող հիվանդություն, այն բուժելի է, սակայն կարող է հանգեցնել հաշմանդամության) վարակվածները կարող են գաղթել Մոնտանա նահանգի ապաստարաններ եւ հիվանդությունը փոխանցել տնային անասուններին, հաղորդում է Lenta.ru-ն:
Արգելոցի ղեկավարությունը ամեն տարի կրճաում է այնտեղ բնակվող բիզոնների թվաքանակը, սակայն այս ձմռանը ծրագրվող մեռցնումը վերջին 7 տարիների ամենախոշոր դեպքը կլինի:





























