Եթե Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ առեւտրային սահմանափակումներ սահմանի, կառավարությունը «հայելանման քայլերով կպատասխանի», - հայտարարել է  Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորում է UNN-ը:

«Մենք պետք է պատրաստ լինիենք, որ Ռուսաստանը, միեւնույն է, առեւտրային սահմանափակումներ մտցնելու է: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ առեւտրային սահմանափակումներ մտցնելուն պես մենք անհետաձգելիորեն, նույն օրը, հայելանման քայելր կձեռնարկենք»: