Եթե հանրաքվեին շոտլանդացիները քվեարկեն հանուն անկախության, ապա Շոտլանդիան պետք է նորից դիմի Եվրամիության անդամակցության համար: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը:
Լրատվամիջոցներում այդ կապակցությամբ ենթադրություններ հայտնվել, որ Մադրիդը կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը՝ Կատալոնիայի անջատողական նկրտումների մտավախությամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեկնաբանելով իսպանացի վարչապետի խոսքը՝ շոտլանդացի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը մտահոգություն չի հայտնել Իսպանիայի դիրքորոշման շուրջ՝ հիշեցնելով, որ Մադրիդը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ կհարգի ժողովրդի կամքի արտահայտման արդյունքները:





























