Հայաստան-Մոլդովա ընկերական խաղը, որը կանցկացվի Երեւանում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում օգոստոսի 12-ին, սպասարկելու է Վրաստանի մրցավարների խումբը՝ Լաշա Սիլագավայի գլխավորությամբ։ Նրա օգնականներն են՝ Բեսիկ Չիչինաձեն եւ Սերգո Սպիցինը։ 4-րդ մրցավարը Արման Ամիրխանյանն է՝ Երեւանից։
Նշենք, որ հայերի համար Մոլդովայի հետ մրցամարտը 2010 թ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի սեպտեմբեր 5-ին Բոսնիայի եւ սեպտեմբեր 9-ին Բելգիայի թիմերի հետ հանդիպումների նախաշեմին վերջին փորձը կլինի:




























