ՀԱՊԿ անդամ հանդիսացող Հայաստանը ուրույն դեր ունի որպես ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր: Այս մասին սեպտեմբերի 17-ին «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկմանը հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը:

Ըստ բրիտանացի դիվանագետի՝ Հայաստանը մեծ ավանդ է ներդրել Հյուսիսատլանտյան դաշինքի տարբեր առաքելություններում. 

 «ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերություններն ու գործընկերությունը», - ընդգծել է  Քեթրին Լիչը: Ըստ դեսպանի՝ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կարեւոր պահ էր Աֆղանստանի խաղաղապահ առաքելության (ISAF)  անդամ երկրներին շնորհակալություն հայտնելու համար, որտեղ կարեւոր գործընկեր է Հայաստանը:

Հիշեցնենք, ՆԱՏՕ-ի գագաթաժողովը տեղի էր ունեցել սեպտեմբերի 4-5-ին Ուելսում: