Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին անգամ չորս մարդ ահաբեկչության գործով կանգնել է դատարանի առաջ:

Մեղադրող կողմը կարծում է, որ կասկածյալները գումար են հավաքել եւ  ուղարկել Արեւելյան Աֆրիկայում գործող «Աշ-Շաբաբ» ծայրահեղական կազմակերպությանը: «Յուլե» ռադիոկայանը փոխանցում է, որ նրանք հավաքել են   «մի քանի հազար եվրո՝ քաջ  գիտակցելով, թե ինչի վրա են ծախսվելու այդ փողերը»:

Հայտնի է, որ կասկածյալներից մեկը «Աշ-Շաբաբին» անդամագրել է իր եղբորը, ինչպես նաեւ ծրագրել է իր անչափահաս զարմիկի առեւանգումը:  Տղան պետք է ուղարկվեր ահաբեկիչների պատրաստման ճամբար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Մեղադրյալները հերքում են 2008-2011 թթ. կատարված հանցագործություններին իրենց մասնակցությունը:

Քրեական ոստիկանությունն այս գործի քննությունն սկսել էր 2011 թ.: Քննության ընթացքում հարցաքննվել է վեց մեղադրյալ եւ շուրջ 40 վկա: Երկու կասկածյալ ազատ են արձակվել՝ մեղքը չապացուցվելու հիմնավորմամբ: