ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին եւ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: