Հունաստանը, Իսպանիան, Նիդեռլանդները եւ Ռումինիան պետք է ստանան գրեթե 13 միլիոն եվրո ֆինանսական օգնություն՝ գործազրկության դեմ պայքարի համար: Այսօր Ստրասբուրգում լիագումար նիստի ժամանակ համապատասխան որոշում է ընդունել Եվրախորհրդարանը:

Միջոցները հատկացվելու են  գլոբալիզացիային հարմարվելու գծով եվրոպական հիմնադրամից, երբ Եվրախորհրդարանի որոշմանը հավանություն տա Եվրախորհուրդը: Ըստ խորհրդարանականների՝ դրա շնորհիվ «այդ պետությունների իշխանությունները կարող են աշխատատեղեր ստեղծել ավելի քան 3 հազար մարդու համար, որոնք գործազուրկ են մնացել Եվրոպայում գլոբալիզացման  եւ տնտեսական խնդիրների հետեւանքով», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Խոսքը մասնավորապես 680 աշխատողների մասին է, որոնց աշխատանքից հեռացրել է Իսպանիայի պարենային ընկերությունների ղեկավարությունը՝ Կաստիլիայի համայնքներում եւ Լեոնում ու Արագոնում:   Այդ մարզերի մի շարք ձեռնարկություններ արտահանման շուկաներ են կորցրել՝ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամերի հետեւանքով ծագած պահանջարկի անկման պատճառով: