ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 17-ին կազմել է 408.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.48 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.19 դրամ (նվազել է 0.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 666.59 դրամ (աճել է 3.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.65 դրամ (աճել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 246.17 դրամ, ոսկին՝ 16,178.31 դրամ, պլատինը՝ 17,894.93 դրամ:

Սեպտեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.99 դրամ: