Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Խաղաղության սեուլյան մրցանակի» (Seoul Peace Prize) դափնեկիր է դարձել,հայտնել է մրցանակի հանձնաժողովի նախագահ Լի Չհոլ Սընը:

Ըստ նրա՝ Մերկելի ներողությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի հանցագործությունների համար «նախազգուշացում է պատերազմի վնասակար հետեւանքների վերաբերյալ»:

2005 թ. գլխավորելով ԳԴՀ-ի կառավարությունը՝ Մերկելը բազմիցս հրապարակավ իր երկրի անունից պաշտոնական ներողություն է խնդրել Գերմանիայի ռազմական հանցագործությունների համար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տասնամյակներով Ճապոնիայի օկուպացմաանը ենթարկված կորեացիների համար Մերկելի այսպիսի գործողությունները շատ խորհրդանշական են: Ըստ տեղի քաղաքագետների՝ դրանք օրինակ են, թե,  ըստ Սեուլի, ինչպես պետք է իրենց պահեն Ճապոնիայի իշխանությունները, որի զորքերն անցյալում բազմաթիվ ռազմական հանցագործություններ են կատարել Կորեական թեակղզու տարածքում: