Էդվարդ Սնոուդենի մասին «Citizenfour» փաստագրական ֆիլմի բրիտանական պրեմիերան կկայանա Լոնդոնի կինոփառատոնում հոկտեմբերի 17-ին, հաղորդում է «THR»-ը: Կինոնկարի համաշխարհային պրեմիերան կանցկացվի մեկ շաբաթ ավելի վաղ Նյու Յորքի կինոփառատոնում:

Ֆիլմի ռեժիսոր, ամերիկացի լրագրող Լաուրա Պուատրան առաջինն է հրապարակել մերկացնող հոդվածներն՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա: Այդ հրապարակումների համար նա լրագրող Գլեն Գրինվալդի հետ մասին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Սնոուդենի մասին ֆիլմը Լոնդոնի 58-րդ կինոփառատոնում ներկայացված է որպես «փաստագրական հատուկ ցուցադրություն: Այն կցուցադրեն հոկտեմբերի 17-ին եւ 18-ին: