Թուրքիայում 2010 թվականը դժվար տարի է լինելու: Այսպես է հայտարարել Թուրքիայի զբոսաշրջության նախարարությանը կից զբոսաշրջային գործակալությունների միության (TÜRSAB) նախագահ Բաշարան Ուլուսոյը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը:
Զբոսաշրջային գործակալությունների միության նախագահը հայտարարել է, որ համաշխարհային ճգնաժամը բացի ԱՄՆ-ից ու Եվրոպայից, ազդել է նաեւ Թուրքիայի վրա: Նա նշել է, որ պետական մակարդակով աջակցելու են զբոսաշրջային գործակալություններին, ավիափոխադրումներ իրականացնող ընկերություններին, իսկ օդանավակայանների վարձը կզեղչվի 50 տոկոսով:



















