Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան է նշանակվել Ջոն Բասսը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատում քվեարկության մասնակցող 100 սենատորներից 98-ը քվեարկել են Ջոն Բասսի օգտին: Ջոն Բասսին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնին էր առաջարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ջոն Բասսն իր թեկնածության առաջադրումից հետո հայտարարել էր, թե պաշտոնավարման ընթացքում աշխատելու է  Թուրքիա-Հայաստան, Թուրքիա-Իսրայել եւ Թուրքիա-Կիպրոս հարաբերությունների կարգավորման համար:

Նշվում է, որ 50-ամյա Ջոն Բասսը դիվանագիտական կարիերան սկսել է 1988-ից:

Զբաղեցրել է կարեւոր պաշտոններ ճգնաժամային գոտիներում: 2009-2012 թվականներին հանդիսացել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը: