Հայաստանի գյուղատնտեսական մի շարք շրջաններում հայտարարվել է ջրի սղություն: Որոշումն ընդունվել է այսօր՝ սեպտեմբերի 18-ին՝ կառավարության նիստի ընթացքում:

Ինչպես նշվում է բացատրագրում, ջրի սղություն է հայտարարվել Ախուրյան, Հրազդան, Սեւջուր, Քասախ գետերի ավազաններից ոռոգվող տարածքներում՝ գարնանային սովորականից 40-50% վարարումների պատճառով:

Ոռոգման վերգետնյա աղբյուրների հասանելի պաշարների կրճառումը հանգեցնում է ձկնաբուծական տնտեսությունների ակտիվության պատճառով առանց այդ էլ սպառված ստորգետնյա ջրերի օգտագործման ուժեղացմանը: Իրավիճակը պահանջում է ջրային ռեսուրսների առավել ռացիոնալ օգտագործում:

Այդ կապակցությամբ կվերանայվեն ջրօգտագործման թույլտվությունները, իսկ ձկնաբուծական տնտեսությունների նկատմամբ կկիրառվեն վերցված ջրի մի քանի անգամյա օգտագործման անցմանն ուղղված միջոցառումներ: