Թեեւ այս շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վատիկան գնալու պատճառով Գործադիր մարմնի նիստ չի լինելու, բայց սեպտեմբերի 17-ին ՀՀԿ գրասենյակում վարչապետը հավաքել է մարզային, տեղական կառույցների ղեկավարներին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի  աղբյուրները:

Մերտեղեկություններով՝ հավաքին քննարկել են ներկուսակցական, կազմակերպչական բազմաիթվ հարցեր: Անդրադառնալով Սյունիքի մարզպետի թափուր պաշտոնին՝  Սյունիքի մարզային, տեղական կառույցների ղեկավարները իրենց ցանկությունն են հայտնել մարզպետի պաշտոնում տեսնելու Սուրիկ Խաչատրյանին: Վարչապետը որեւէ կերպ չի արձագանքել եւ ոչինչ չի ասել: Ենթադրվում է, որ Սյունիքի մարզպետի նշանակումը կլինի հաջորդ շաբաթ, երբ նախագահն էլ վերադարձած կլինիՎատիկանից: