Գենուայի դատախազությունը քննություն է սկսել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հոր` Տիցիանոյի նկատմամբ, որը կասկածվում է նախկինում վարչապետի ընտանիքին պատկանող ընկերության կեղծ սնանկացման մեջ, հինգշաբթի փոխանցում է իտալական «Կորիերե դելա սերա» թերթի կայքը:

Ըստ թերթի` խոսքը պարեբարականների տարածմամբ զբաղվող Chil ընկերության մասին է: Այդ իրավական անձը սնանկ էր հայտարարվել եւ դադարեցրել իր գործունեությունը անցյալ տարի, որոշ ժամանակ անց, երբ Ռենցին ընկերությունը վաճառել էր Գենուայից անհայտ մի ձեռնարկատիրոջ, փոխանցում է  «Ինտերֆաքսը»: 

Գենուայի դատախազությունը սկսել է մի քանի ամիս առաջ Chil-ի սնանկացման վերաբերյալ գործի քննությունը, եւ պարզվել է, որ  գործունեությունը դադարեցրած ընկերությունը բավական չմարած պարտքեր ունի վարկատուներին, նշում է թերթը: 

Թերթը նշում է, որ 1999-2004 թթ. ընկերությունը ղեկավարել է Իտալիայի ներկայիս վարչապետ Ռենցին` քույրերի հետ, սակայն հետագայում նրանք Chil-ը հանձնել էին հոր կառավարմանը։

Վարչապետի հայրը հայտարարում է, որ կեղծ սնանկացման վերաբերյալ գործն իր հետ կապ չունի:

«Քննությունում ասվում է 2013 թ. նոյեմբերին  ընկերության սնանկացմանը վերաբերող փաստերի մասին, սակայն ես այն վաճառել եմ 2010 թ.», - Ռենցիի խոսքերն է մեջբերում թերթը: