Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հրահանգել է երկրի խորհրդարանում խստացնել անվտանգության համակարգը՝ կապված իսլամիստ գրոհայինների հնարավոր հարձակումների հետ:

Էբոթի խոսքով՝ հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել, որ երկրի պետծառայողները կարող են հարձակումների թիրախ դառնալ:

Սեպտեմբերի 18-ին երկու տղամարդու ահաբեկչության եւ զենքի շրջանառության մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Ավստրալիայում երկրի պատմության մեջ խոշորագույն հակաահաբեկչական գործողությունն էր սկսվել:

Էբոթի խոսքով՝ ինչ-որ խմբավորում «ցուցադրական սպանություններ» է նախապատրաստել: Հաղորդվում էր, որ խոսքը հրապարակային գլխատման մասին է: