Հարվարդում տեղի ունեցել Շնոբելյան մրցանակաբաշխություն՝ հումորային մրցանակ, որը հանձնվում է այնպիսի հետազոտությունների համար, որոնք «սկզբում ծիծաղ են առաջացնում, իսկ հետո ստիպում մտածել»:

Այս տարվա մրցանակակիրներից մեկը Միչիգանի համալսարանի բժշկական քոլեջից Դեւիդ Հենուերն է, ով ուսումնասիրել է կատուների ազդեցությունը եւ նրանց տերերի հոգեվիճակը: Նա բացահայտել է, որ տնային կատուները ավելի հաճախ են կծում իրենց տերերին, եթե նրանք դեպրեսիայի մեջ են:

Այս տարվա եւս մեկ շնոբելյան մրցանակ է շնորհվել Դեթրոյթի բժշկական կենտրոնի թիմին, որի աշխատանքում նշվում է, ր նորածինների քթից առատ արյունահոսությունը պետք է կանգնեցնել՝ քթանցքները աղի խոզի միս դնելով: Բուժման այս եղանակը պետք է կիրառել այն դեպքում, եթե երեխան հիվանդ է հազվագյուտ հիվանդությամբ՝ Գլանցմանի Տրոմբասթենիա, փոխանցում է Gazeta.ru-ն:

Մրցանակի է արժանացել նաեւ ճապոնացի գիտնականների հետազոտությունը, որտեղ բացատրվում է՝ ինչո՞ւ են մարդիկ բանանի կեղեւի վրա սայթաքում: Պարզվում է ոտքը կեղեւի վրա դնելիս, կտրուկ նվազում է մակերեսի եւ ոտքի միջեւ շփումը, ոսւտի եւ մեծանում է ընկնելու հավանականությունը: