Ուգանդայի նախագահ Իովերի Մուսեւենին պաշտոնանկ է արել վարչապետ Ամամա Մբաբազիին:

Պաշտոնանկության պատճառը դեռեւս հայտնի չէ, սակայն փորձագետները նշում են, որ Մբաբազին, ում շատերը դիտարկում էին՝ որպես հաջորդ հավանական նախագահ, վերջին ժամանակներս կորցրել էր երկրի ղեկավարի վստահությունը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:   http://itar-tass.com/

1986թ.-ից ի վեր կենտրոնաաֆրիկյան այս երկիրը ղեկավարող նախագահը, մասնավորապես, վարչապետին քննադատել է առանց իր համաձայնության իշխող կուսակցությունում որոշումներ կայացնելու համար: