Նյու Յորքի Բուֆալոյի համալսարանը հայտարարել է, որ գտել է սուրճի մեջ կոֆեինի պարունակությունը մեծացնելու միջոցը:

Հետազոտող Վիկտոր Ալբերտը վերծանել է Ռոբուստա անունով հայտնի Coffea canephora սուրճի ենթատեսակի գենետիկ հաջորդականությունը:

Հայտնաբերվել են գեներ, որոնք պատասխանատու են սուրճի հատիկներում կոֆեինի պարունակության, դառը համի եւ երաշտների, հիվանդությունների ու վնասարարների հանդեպ դիմացկունության համար:

Ըստ Kedem-ի, հնարավոր է՝ ստացված տվյալները կօգնեն բարձրացնել սուրճի մեջ կոֆեինի պարունակությունը, լավացնել դրա համը եւ հաստատ թույլ չեն տա, որ աշխարհն առանց սուրճի մնա, ինչի մասին բազմիցս նշել են բնապահպանները: