Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը որոշումներ է ստորագրել կադրային փոփոխությունների մասին, համաձայն որոնց՝ Սեյրան Միքայելյանն ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել է «Արցախգազ» ընկերության գործադիր տնօրեն:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, մեկ այլ որոշմամբ ջրային տնտեսության վարչության պետ է նշանակվել Քաջիկ Խաչատրյանը:
Արա Հարությունյանը ԼՂՀ տնտեսական զարգացման փոխնախարար է նշանակել Սուսաննա Աբրահամյանին: Ավելի վաղ նա զբաղեցնում էր Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի պաշտոնը:



























