Նյու Յորքի ֆինանսական կենտրոնում երկուշաբթի բողոքի ցույց է կայացել ՝ ընդդեմ շրջակա միջավայրի աղտոտվածության, որին մասնակցել է հազարից ավելի մարդ: Տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել: Ցուցարարները Մանհեթեն թաղամասում մի քանի փողոց են փակել:
«Այլեւս հնարավոր չէ դիմանալ կլիմայի փոփոխությանը, հարկավոր է փակել Ուոլ սթրիթը», -հայտարարել են ցուցարարները: Նյու Յորքի ֆոնդային բորսայի դիմաց ցուցարարները հակամենաշնորհային կարգախոսներ են հնչեցրել՝ ամերիկացի ձեռնարկատերերին մեղադրելով աշխարհի բնապահպանական խնդիրների համար:
Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումները վերջին տասնամյակում ավելացել են, ինչը գլոբալ տաքացման հիմնական պատճառն է: Ցուցարարները երկու հսկայական փուչիկ են փչել, որոնք խորհրդանշում էին ածխաթթու գազը:
Օհայո նահանգի բնակիչ Բեն Շապիրոն հայտարարել է, որ դեմ է թերթաքարային գազի արդյունահանմանը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























