2014թ. սեպտեմբերի 23-ին՝ Երեւանի ժամանակով 06:29-ին, Արեգակը հերթական անգամ հատել է երկնային հասարակածը եւ երկնոլորտի հյուսիսային կիսագնդից անցել հարավային կիսագունդ:

Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է՝ աստղագիտական աշնան սկիզբը հյուսիսային կիսագնդում եւ գարունը՝ հարավային կիսագնդում: Այս օրը Երկրում գիշերվա եւ ցերեկվա տեւողությունը հավասարվում է:

Աստղագիտական եւ օրացույցային սեզոնների սկիզբը չի համընկնում:

Աշնանային գիշերահավասարից հետք Երկրի հյուսիսային կիսագնդում աստղագիտական աշուն է սկսվում, ցերեկները կարճանում են, գիշերները՝ երկարում: