Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, սեպտեմբերի 23-26-ին, հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Փարիզում կայանալիք «TopResa 2014» զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից հայտնում են, որ այս տարի ցուցահանդեսին նախատեսվում է 160 երկրների շուրջ 1200 զբոսաշրջային կազմակերպությունների եւ մոտ 30 հազար զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցություն:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող ֆրանսերենով գովազդային նյութեր եւ քարտեզներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը եւ բարձրացնելու երկրի ճանաչելիության մակարդակը եվրոպական շուկայում՝ նպաստելով ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին: