Չինաստանից ուսանողներն ընդամենը 4 քառակուսի մետր մակերեսով ֆունկցիոնալ բնակարան են նախագծել: Ըստ FederalPost-իմ, ուսանողները կարծում են, որ նման բնակարանը փրկություն կդառնա անապահով ուսանողների, ներգաղթյալների եւ անտունների համար:

Rocket News24-ի թղթակցի փոխանցմամբ, մեծ քաղաքում կյանքն իր առավելություններն ունի: Քաղաքաբնակները մասնակցում են մշակութային միջոցառումների, այցելում են թանգարաններ, ռեստորաններ: Եվ եթե նրանք, ամբողջ օրն աշխատելով, կարողանում են իրենց թույլ տալ ոչ մեծ բնակարաններ վարձել, ապա ուսանողների կամ սահմանափակ բյուջե ունեցող մարդկանց համար քաղաքում բնակարանը կարող է անհասանելի շքեղություն լինել:

Այդ խնդիրը լուծելու համար Յանչժոու համալսարանից ուսանողների մի խումբ ֆունկցիոնալ փոքրիկ բնակարան է նախագծել, որը ներառում է ննջարան, խոհանոց, լոգարան եւ իրերը պահելու համար առանձին տեղ: Փոքրիկ բնակարանը, սակայն, նախատեսված է մեկ հոգու համար:

Նախագծի հեղինակները հույս ունեն, որ իրենց ստեղծածն անապահով ուսանողներին, աշխատավոր ներգաղթյալներին եւ անտուններին կօգնի սեփական անկյունն ունենալ: