Մարդու գերակտիվությունը սպիրտային խմիչքների չարաշահման հետեւանք է: Նման եզրակացության են հանգել ամերիկացի մասնագետները անցկացրած հետազոտության արդյունքում, հաղորդում է «Informing.ru»-ն:

Կամավորները, որոնց ընդհանուր թիվը կազմել է 150 մարդ, փորձի են մասնակցել: Նրանք ինքնուրույն վերահսկել են իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակն ու օգտագործած սպիրտային խմիչքը քանակը: Մեկ ամսվա ընթացքում նրանք իրենց տվյալները գրանցել են սմարթֆոններում:

Մասնագետները հետաքրքիր արդյունքներ են ստացել: Պարզվել է, որ շաբաթվա սկզբում՝ երկուշաբթիից մինչեւ չորեքշաբթի, մարդկանց մեծամասնության մոտ ֆիզիկական ցածր ակտիվություն է նկատվել: Թեեւ կամավորներից ոմանք ալկոհոլ չեն օգտագործել:

Շաբաթվա վերջին՝ հինգշաբթիից մինչեւ կիրակի, մասնակիցների մեծամասնության մոտ նկատվում էր ֆիզիկական ծանրաբեռնվածություն, այդ կերպ ավելանում էր օգտագործածա սպիրտային խմիչքի քանակը:

Սա հանգեցրել է նրան, որ գիտնականները մտածում են, թե ինչպես է հնարավոր մարդու՝ շաբաթբա վերջին գոյացող էներգիան օգտագործել ի օգուտ օրգանիզմի: