Հենց  նոր սալիկապատված հետիոտնային գոտում մայթի սալիկին սվաստիկայի հայտնվելը զայրացրել է Ներքին Սաքսոնիայի Գոսլար քաղաքի բնակիչներին, հայտնում է Die Welt-ը:

Քաղաքի իշխանությունները հայտնում են, որ նացիստական խորհրդանիշը, որն իրենից ներկայացնում է կարմիր սալիկ՝  դրված մոխրագույն ֆոնի վրա, հայտնաբերել են հետիոտները: Նրանք ոստիկանություն են դիմել, իսկ քաղաքային իշխանությունները հեռացրել են բնակիչներին բարկացրած սալիկները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Առայժմ անհայտ է, թե ով է սվաստիկայի հեղինակը, նշում է Die Welt-ը: Գոսլարի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Քրիսթիան Բուրգարտը հայտարարել է, որ Գոսլարը կշարունակի համագործակցել սալիկը տեղադրած շինընկերության հետ: