Վաշինգթոն նահանգի Օք Հարբոր քաղաքում կալանավորվել է 69-ամյա տղամարդ: 25 տարի շարունակ ամերկացին իրեն ներկայացրել է՝ որպես ոստիկանության սպա:
Տղամարդը բացահայտվել է 2014թ. օգոստոսի 6-ին՝ մի զույգի վեճի ժամանակ: Ներկայանալով որպես ոստիկանության սպա՝ նա մոտեցել է նրանց եւ պահանջել դադարեցնել հասարակական կարգը: Սակայն զույգը, անտեսելով վերջինիս խնդրանքը, անցել է ծեծկռտուքի: Այդ ժամանակ սպան կանչել է անցորդներից մեկին եւ հրամայել այդ մասին հաղորդել ոստիկանությանը:
Զանգին արագ արձագանքած ոստիկանները փողոցում ոչ մի պաշտոնատար անձի չեն նկատել: Սպայի փոխարեն նրանք նկատել են թաղման բյուրոյի 69-ամյա աշխատակից Ջիմ Բեյլին:
Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննություն են իրականացրել եւ բացահայտել, որ Բեյլին 25 տարի շարունակ իրեն ներկայացրել է՝ որպես ոստիկանության սպա: Այս կերպ, նա մոտ 30 տարի աշխարտել է իր մտացածին «ծառայողական» դիրքում, հաղորդում է FederalPost-ը:
Տարեց տղամարդը կալանավորվել է:





























