Աջարական ափին 5 բալանոց փոթորիկ է գրանցվել: Առավոտյան ժամերին եղանակը վատթարացել է, եւ սկսել տեղատարափ անձրեւ ու քամի: Աջարիայի արտակարգ եւ անհետաձգելի իրավիճակների վարչության կենտրոնի ղեկավար Մամուկա Տուրմանիձեն հայտարարել է, որ ուժեղ քամու պատճառով ծառերը տապալվել են, սակայն քաղաքային շրջաններում ջրհեղեղի մասին տեղեկություններ դեռեւս չեն ստացվել, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
«Մոտավորապես 3 ժամ շարունակ անձրեւ է տեղում: Փոթորիկը մոտենում է 5 բալանոց նիշին: Ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել: Փրկարարական ծառայությունները արդեն վերացրել են այս խնդիրը: Ջրհեղեղների մասին հայտարարություններ դեռեւս չեն հաղորդվել», - նշել է Մամուկա Տուրմանիձեն:
Նրա խոսքով՝ գլխավոր վարչության տարածքում հատուկ շտաբ է ստեղծվել, որտեղ տեղակայված է Վրաստանի ՆԳՆ-ի անհետաձգելի իրավիճակների կառավարման վարչության գրասենյակը:





























