Մաքս Պլանկի անվան էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի գիտնականների նոր հետազոտությունը բացահայտել է, որ Երկրում կանայք միշտ ավելի շատ են եղել, քան տղամարդիկ, գրում է Investigative Genetics ամսագիրը:

Մարդկության ժողովրդագրական պատմությունը բացահայտելու համար օգտագործվել է գենետիկական տեղեկատվություն ստանալու նոր մեթոդակարգ: 51 ժողովուրդների ներկայացնող 623 տղամարդկանց Y-քրոմոսոմը, (NRY) համեմատելով մայրական միտոխոնդրիալ ԴՆԹ-ի հետ, գիտնականները բացահայտել են, որ դեռ Աֆրիկայից մարդու նախնիների տեղաշարժերից շատ առաջ Homo ցեղատեսակի կանայք ավելի շատ են եղել, քան տղամարդիկ, եւ այդ օրինաչափությունը պահպանվել է ողջ պատմության ընթացքում, հաղորդում է Lenta.ru

Գերմանացի գիտնականները Y-քրոմոսոմը սեքվենավորման նոր մեթոդ են մշակել: Այդ մեթոդակարգի շնորհիվ տղամարդկանց եւ կանանց նախնիների մասին տեղեկատվությունը իր որակով չի տարբերվում, եւ այն կարելի է հեշտությամբ համեմատել:

Տարածաշրջանային մակարդակում, սակայն բազմաթիվ տարբերություններ են նկատվում: Այսպես, աֆրիկացիների մոտ հայրական գծով գենետիկ բազամազնությունը ավելի ցածր է, իսկ ամերիկյան հնդկացիների մոտ գենետիկ բազամազնությունը բարձր է կանանց նախնիների մոտ: