Դեռահասության տարիքում ճարպակալում ունեցողները չափահաս դառնալուց հետո միջինը 18% պակաս եկամուտ են ստանում, վկայում են 145 193 շվեդների շրջանում անցկացված ուսումնասիրության արդյունքները:
Ավելի վաղ պարզվել էր, որ ավելորդ քաշով երիտասարդ կանայք նվազ հաջողակ են աշխատաշուկայում: Այժմ այս օրինաչափությունը տարածել են երկու սեռերի վրա, ընդ որում՝ առանցքային ցուցանիշը հենց դեռահասության տարիքում ունեցած ճարպակալումն է, փոխանցում է Gazeta.ru-ն:
Պատճառները վերլուծելով՝ հեղինակները երկու հանգամանք են հաշվի առնում: Հաճախ ճարպակալումը դեռահասների մոտ ուղեկցվում է ուսումնական վատ առաջընթացով եւ տարբեր հմտությունների ավելի դանդաղ ընկալմամբ: Բացի այդ, գեր երեխաները հաճախ են հասակակիցների եւ ուսուցիչների խտրական վերաբերմունքին արժանանում:
Ինչ էլ որ լինի, ժողովրդագրագետները կոչ են անում ավելի լուրջ վերաբերվել դեռահասների ճարպակալմանը, որը հետեւանքներ է թողնում երկրի տնտեսության եւ ազգի բարօրության վրա:





























