Ժամանակակից մարդկանց ամենավաղ բնակավայրերն Ավստրիայի տարածքում ի հայտ են եկել շուրջ 43.500 տարի առաջ: Առաջին եվրոպացիները բնակվել են հովիտներում առանձին անտառազանգվածներով տափաստանային լանդշաֆտում:

Մինչեւ հիմա Եվրոպայում Homo sapiens-ի հայտնվելու հստակ ժամանակաշրջանը, ինչպես նաեւ նրանց շրջակա միջավայրը եւ կենսապայմանները քննարկումների առարկա էին: Ըստ Gazeta.ru-ի, այժմյան արդյունքները ստացվել են Օրինյակի մշակույթի քարե գործիքների, պալեոկլիմայի եւ պալեոլանդշաֆտի համալիր հետազոտության արդյունքում:

Գիտնականները հավաստում են, որ ժամանակակից մարդիկ Եվրոպայի տարածքում ապրել են նախնադարի մարդկանց հետ միաժամանակ, մի քանի հազար տարվա ընթացքում: Ակնհայտ է, որ նրանց բնակավայրերը հարմարեցված են եղել այն ժամանակի ցուրտ կլիմային: