Հորդանանի դատարանն արդարացրել է արմատական քարոզիչ Աբու Քաթադային, որը մեղադրվում էր ահաբեկչության մեջ, հայտնում է Agence France-Presse-ը:
Աբու Քաթադան անմեղ է ճանաչվել Հորդանանում զբոսաշրջիկների վրա հարձակում կազմակերպելու գործում: Դատարանը մեղադրող կողմի ապացույցները ոչ բավարար է համարել եւ կարգադրել անհապաղ ազատել քարոզչին:
Դատավճռի հրապարակումից հետո մեղադրյալի հարազատները ծափահարել են եւ «Ալլահ աքբար» գոչել, իսկ Աբու Քաթադան հուզմունքից արտասվել է: Քաթադայի փաստաբանը վճիռը որակել է որպես «հորդանանյան արդարադատության հաջողություն», փոխանցում է Gazeta.ru-ն:
Աբու Քաթադան, որին հաճախ անվանում են Ուսամա Բեն Լադենի «աջ ձեռք» Մեծ Բրիտանիայից արտաքսվել էր 2013թ.՝ 10 տարվա դատավարությունից հետո:





























