Մեծ Բրիտանիայի 52-ամյա բնակիչը՝ նախկին փոստատար Փոլ Մեյսոնը, 305 կգ նիհարել է, երբ համացանցում ԱՄՆ-ից մի կնոջ հետ է ծանոթացել:
The Daily Express-ի փոխանցմամբ՝ Մեյսոնը եւ Մասաչուսեթսից 40-ամյա Ռեբեկա Մաունթինը ծանոթացել են Facebook-ում: Նախկին փոստատարը խոստովանում է, որ սկզբում չէր ենթադրում, թե իրենց միջեւ ռոմանտիկ հարաբերություններ կարող են սկսվել. կինը նրան սոցիալական ցանցում գրել է, երբ նրա մասին փաստագրական ֆիլմ է դիտել: Սկզբում Մաունթինը ցանկացել է Մեյսոնին օգնել տնտեսությունում օգնական գտնելու հարցում, ով կխնամեր տղամարդուն:
Սակայն, ըստ Lenta.ru-ի, Skype-ով ապագա զույգի առաջին իսկ զրույցը 4.5 ժամ է տեւել: Դրանից հետո ընկերական շփումը վերածվել է ավելիի:
Մեյսոնը պատմում է, որ մինչ իր սիրելիի հետ ծանոթությունը 445 կգ էր կշռում, եւ ամեն օր 20 հազար կալորիա էր օգտագործում՝ օրական 2.500 չափաբաժնի փոխարեն: Սակայն սիրահարվելուց հետո որոշել է նիհարել:
Ներկայում Մաունթինը, ով Մեյսոնին դեռեւս անձամբ չի տեսել, ծրագրում է Մեծ Բրիտանիա ուղեւորվել: «Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ ենք մեր կյանքի մնացած մասը միասին անցկացնելու»,- ասում է տղամարդը:





























