Շոտլանդիայի փոխվարչապետ Նիկոլա Ստերջենը  Գլազգոյում հայտարարել է  Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, որը կազմակերպել էր վերջերս տեղի ունեցած անկախության հանրաքվեն:

Անկախության կողմնակիցների պարտությունից հետո վարչապետ Ալեքս Սալմոնդը հայտարարել է, որ լքում է այդ պաշտոնը:

Ըստ Ստերջենի`ինքը «նախկինից ավելի վստահ է», որ Շոտլանդիան վաղ թե ուշ  կանկախանա: «Իմ խնդիրն է շոտլանդացիներին ուղղորդել իրենց պատմության նոր՝  հետաքրքիր փուլ», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Կուսակցությունն ու կառավարությունը գլխավորել ինձ դրդում է կուսակցությանն ու երկրին ծառայելու ձգտումը», - ընդգծել է Ստերջենը: Նա կարծում է, որ իր ընտրվելը  «հզոր ազդանշան  կդառնա Շոտլանդիայի յուրաքանչյուր երիտասարդ կնոջ, աղջկա համար. ձեր ձգտումների իրականացման  ոչ մի խոչընդոտ չկա»: