Սեպտեմբերի 24-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի նստավայը նամակ է ուղարկվել: Ծրարըի մեջ սպիտակ փոշի է եղել, ինչպես նաեւ սպառնալիքներով նամակ: Անմիջապես նստավայր են ժամանել իրավապահ մարմինների եւ փրկարար ծառայությունների աշխատակիցները:
IHNED.cz-ն հայտնում է,որ տեղեկությունը, թե նախագահի նստավայր Պրահայի հնագույն ամրոցում սպառնալիքներով նամակ է եկել, ոստիկանությունը ստացել է տեղի ժամանակով 10:45-ին:
Ըստ Պրահայի ոստիկանության մամուլի քարտուղար Իվան Նգույենովի, որի խոսքերը մեջբերում է iDNES.cz-ը, ստացված նամակը գրված է եղել չեխերեն: Նախագահի հայտարարոթյուններից եւ ոչ մեկը մեջբերված չի եղել նամակում: Ոստիկանությանը մնում է պարզել, թե ով է գրել եւ ուղարկել նամակը, փոխանցում է NEWSru.com-ը:
Նամակը ստանալու պահին Զեմանը նստավայրում չի եղել: Նրա մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը պատմել է, որ պետության նախագահը սեպտեմբերի 22-ից այցով գտնվում է Լուգաչովիցում:




























