Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին ելույթ է ունենում Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նյու-Յորքում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, մի շարք պետությունների ղեկավարների հետ:

Սերժ Սարգսյանն այցի օրերին ելույթով հանդես կգա Կոլումբիայի համալսարանում: Միացյալ Նահանգներում նախատեսվում են նախագահի հանդիպումները ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետների, Ազգային էթնիկ կոալիցիոն կազմակերպությունների (NECO) նախագահ Նասեր Քազեմինիի հետ:

Հանրապետության նախագահը ԱՄՆ-ում կմասնակցի «ԱրմԹեք-2014» համաժողովի բացմանը, հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: