Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունը ստորագրեցին փոխանակման նամակներ, համաձայն որի՝ «ՀՀ Հանրային հեռուստաընկերության զարգացման» ծրագրի հետազոտություն իրականացնելու նպատակով Հայաստան կժամանի աշխատանքային խումբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դրանով կմեկնարկի Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման ծրագրի գործընթացը: