Տնային տնտեսուհին Համիլթոնից (Հարավային Լանքաշիր, մեծ Բրիտանիա)՝ Գրեյս Ուոլքերը, ով պարբերաբար լոտոյի խաղատոմսեր էր գնում ու երկու տարվա ընթացքում դրա համար մոտ 16 հազար ֆունտ ստերլինգ էր ծախսել, մեկ միլիոն ֆունտ ստերլինգ է շահել: Ամեն շաբաթ կինը 48-ամյա ամուսնու՝ Ուիլյամի հետ գնում էր ավելի քան 30 տոմս:

Շահող տոմսն արժեր ընդամենը 5 ֆունտ, նա այն գնել էր տեղի խանութներից մեկից, գրում է «Daily Record»-ը: Մյուսների թվում այն ընտրելը դժվար չէր՝ վարդագույն էր, իսկ դա կնոջ սիրելի գույնն է:

Ինչպես գրում է «Evening Times»-ը, մրցանակը, բացի Ուոլքերների, կկիսեն նրանց երեք երեխաները, որոնք համապատասխանաբար 22, 27 եւ 28 տարեկան են: Նրանցից ոչ ոք սկզբում չի հավատացել: Կնոջ խոսքով՝ նա քիչ էր մնում դեն նետեր տոսմը, քանի որ շփոթել էր թիվը՝ շահող «13»-ի փոխարեն տեսել էր «18», հաղորդում է «NEWSru.com»-ը:

Ուոլքերի խոսքով՝ նա դեռ չգիտի, ինչպես կծախսի գումարը: «Կարող եմ միայն հստակ ասել, որ չեմ տեղափոխվելու Համիլթոնից: Ես այստեղ եմ բնակվում ավելի քան 30 տարի եւ ինձ այստեղ դուրս է գալիս»,- «Evening Times»-ը մեջբերում է  նրա խոսքերը: «Daily Record»-ն, ընդհակառակը, նշում է, որ կինը պատրաստվում է ամենափոքր դստեր՝ Միշելի հետ արձակուրդի մեկնել:

Գրեյսը եւ Ուիլյամը ծանոթացել են դիսկոտեկում, երբ 17 տարեկան էին: Ամուսնացած են արդեն 27 տարի: