ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հավանություն է տվել Բելառուսի ու Ղազախստանի հետ տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի, ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին։ Այս մասին հայտնի է դառնում հինգշաբթի կառավարության կայքում տեղադրված կարգադրությունից։
Այս համաձայնագիրը մշակել է ՌԴ Ֆինանսների նախարարությունը, այն համաձայնեցրել ՌԴ ԱԳՆ-ի եւ Ռուսաստանի բանկի հետ` ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելու նպատակով: Տվյալ համաձայնագիրը կնքելու վերաբերյալ բանակցությունները իրականացնելու է ՌԴ ֆիննախը:
Փաստաթուղթը հնարավորություն կտա երկրների միջեւ բանկային համակարգի կարգավորման եւ զարգացման, բորսային շուկայի, արժեթղթերի շուկայի եւ այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվությամբ արդյունավետ փոխանակվելու համար իրավական հիմք ստեղծել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Համաձայնագիրը կնպաստի Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ ՌԴ-ի ֆինանսական շուկաների գործունեության հարցերի վերաբերյալ համաձայնեցված մոտեցումներ մշակելուն, ինչպես նաեւԵՏՄ-ի զարգացմանը, այդ թվում նաեւ ազգային եւ միջպետական մակարդակով անհրաժեշտ իրավակազմակերպչական պայմաններ ստեղծելու հիման վրա` ֆինանսական ոլորտոմ ինտեգրման գործընթացը զարգացնելու համար», — ասվում է փաստաթղթի տեղեկանքում:



























