Անժամկետ հացադուլ հայտարարած եւ նախագահին նամակով դիմած ցմահ դատապարտյալներից եւս 5-ը դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Այժմ հացադուլի մեջ գտնվում է 10 դատապարտյալ: Գոռ Ղլեչյանն ասաց, որ նրանք գտնվում են բժշկի հսկողության տակ, առողջական վիճակը նորմալ է:
Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 40 անձ սեպտեմբերի 22-ին, սկսել է անժամկետ հացադուլ: «Lրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական լրատվական կայքում տպագրվել է դատապարտյալների նամակը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Իսկ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից երեկ մեզ հայտնեցին, որ սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված 29 անձ հացադուլ է հայտարարել: Այնուհետեւ 14 ցմահ ազատազրկման դատապարտված անձ հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:




























