Նավահո ցեղախումբը ԱՄՆ կառավարությունից 554 մլն դոլար կտանա որպես փոխհատուցում այն բանի համար, որ ԱՄՆ իշխանությունները օգտագործում են հնդկացիների ռեզերվացիաների տարածքների ռեսուրսները Նյու Մեքսիկո, Արիզոնա եւ Յութա նահանգներում, գրում է The New York Times-ը:
Այդ փոխհատուցումը կլինի ամենամեծը ԱՄՆ պատմության մեջ հնդկացիներին երբեւէ վճարվածների փոխհատուցումների շարքում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Իր հերթին, նավահո ցեղախումբը կհրաժարվի դատական հայցերից, որը կլինի դատական գործընթացի ավարտը, որը շարունակվում է ավելի քան 50 տարի:
ԱՄՆ կառավարությունը վերահսկում է 14 մլն ակր հողեր, որոնք պատկանում են նավահո ցեղախմբին: Հողը վարձակալության է տրվել գյուղատնտեսական նպատակների, նավթի ու ածխի արդյունահանման համար:




























