Ֆինն գիտնականները պարզել են, որ տղամարդու համար կնոջ իդեալական տարիքը 23- 28 տարեկանն է: Ընդ որում՝ տղամարդիկ կարող են լինել ցանկացած տարիքի: 

Պարզվել է, որ հակառակը, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գրավում են  տարեկիցները, կամ էլ տարիքով ավելի մեծ տղամարդիկ:

Ֆինն գիտնականները զուգընկերոջ նախընտրելի տարիքի վերաբերյալ հարցում են անցկացրել 12,5 հազար տղամարդու եւ կնոջ շրջանում, փոխանցում է Medikforum-ը: Բոլոր տարիքի տղամարդկանց ճնշող մեծամասնությունը նշել են 24-25 տարեկանը՝ որպես կնոջ կատարյալ տարիք:

Ըստ ուսումնասիրության հեղինակների՝ ենթագիտակցաբար տղամարդկանց ճաշակի վրա ազդում է էվոլյուցիան: Բանն այն է, որ 25 տարեկանում աղջիկն իր «պտղաբերության» գագաթնակետին է, նշանակում է, որ տղամարդուն հայր դարձնելու  հնարավորություններն առավելագույն են:  

Ինչ վերաբերում է կանանց, նրանց գրավում են տարեկից տղամարդիկ կամ էլ  մի փոքր ավելի տարեցները, քանի որ նրանք ավելի կայուն են եւ ֆինանսապես ապահովված: